«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում օրերս կայացել է «Ինտերի» և «Ռեալի» լեգենդների միջև բարեգործական հանդիպում։
Խաղն ավարտվել է «Սերուցքայինների» հաղթանակով 2։1 հաշվով։ Հանդիպումից ստացված ողջ հասույթը կուղղվի «Ռեալի» սպորտային-սոցիալական նախագծերի իրականացմանը։ Ըստ ակումբի տեղեկությունների, ստացված գումարը կօգնի 400.000 մարդու աշխարհի 100-ից ավել երկրներում։
Հանդիպմանը թիմերը ներկայացել էին հետևյալ կազմերով.
«Ինտեր». Տոլդո, Դամբրոզիո, Ռանոկյա, Լուսիո, Մայկոն, Կամբիասո, Դավիդ Պիսարո, Ռոդրիգո Պալասիո, Կարագունիս, Կանդրևա, Պացինի, Ֆրեյ, Օրլանդոնի, Ձանետի, Գալանտե, Սանտոն, Բորխա Վալերո, Էրնանես, Գուարին, Էմրե Բելեզոգլու, Ջոել Օբի, Վան դեր Մեյդե, Պանդև, Դավիդ Սուազո և Օբիննա։
«Ռեալ». Կոնտրերաս, Ամավիսկա, Իվան Կամպո, Պեպե, Սալգադո, Մակելելե, Ֆերնանդո Սանս, Կարամբե, Գրաներո, Պեդրո Լեոն, Ագանսո, Բիցարի, Վելասկո, Ագուս, Միլյա, Տեբար, Տոնի Մորալ, Անտոնիո Նունյես և Բարալ։
«Սերուցքայինների» կազմում գոլերի հեղինակ են դարձել Պեպեն և Դավիդ Մորալը։

Los Merengues, Realmadrid.am
Հայերեն