Ալվարո Արբելոան շատ մոտ է անգլիական «Ֆուլհեմի» նոր գլխավոր մարզիչը դառնալուն։
talkSPORT-ի տեղեկություններով, «Ռեալի» նախկին մարզիչը այժմ ֆավորիտ է Մարկ Սիլվային փոխարինելու համար։
Հունիսի 9-ին «Արքայական» ակումբը հայտարարեց Արբելոայի հեռանալու մասին։ Ակումբի նախկին պաշտպանը գլխավորում էր թիմը հունվարից։ Նրա փոխարեն գլխավոր մարզչի պարտականությունները այսուհետ կկատարի Ժոզե Մոուրինիոն։
«Ֆուլհեմի» գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածուների թվում են նաև Ֆրեն Լեմպարդը, Ռուբեն Ամորիմը, Ուգու Օլիվեյրան և Աբել Ֆերեյրան։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն