Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատմել է, որ «Բարսելոնայի» պարտությունից հետո Իսպանիայի չեմպիոն դառնալը կրկնակի հաճույք է:
«Երբ «Բարսելոնան» հաղթում էր 2-1 հաշվով, արդեն պատրաստվում էի տուն գնալ, սակայն խաղընկերներս խնդրեցին մնալ: Շուտով նրանք պարտվում էին 2-4 հաշվով. չհեռանալը հիանալի որոշում էր: Խելահեղ խաղ էր, «ժիրոնան» կարող էր հաղթել 7-2 հաշվով:
Տոնեցինք չեմպիոնությունը, սակայն ոչ բուռն: Եթե ընտրության հնարավորություն ունենայի, կցանկանայի այդ էմոցիաներն ապրել խաղադաշտում, ոչ թե հեռուստացույցի առջև, սակայն կարող եմ ասել, որ «Բարսելոնայի» պարտությամբ չեմպիոն դառնալը կրկնակի հաճույք է»,- գերմանացու խոսքը մեջբերում է Sport.es-ը՝ հղում կատարելով նրա եղբոր՝ Ֆելիքսի պոդքաստին:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները «Կադիսին» հաղթել էին 3-0 հաշվով ու մնացել «Սանտիագո Բեռնաբեուի» հանդերձարանում՝ դիտելու «Ժիրոնա» - «Բարսելոնա» հանդիպումը:
Fanat, Realmadrid.am