Երեկ՝ Լա Լիգայի 5-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 1-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ։
Այդ խաղը «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համար 800-րդն էր Եվրոպայի թոփ առաջնություններում։
Լա Լիգայում «Ռեալի» ղեկին Անչելոտին անցկացրել է 81 հանդիպում։ Բացի դա նա մարզել է «Պարման» (68), «Յուվենթուսը» (84), «Միլանը» (283), «Նապոլին», «Չելսին» (76), «Էվերթոնը» (58), «ՊՍԺ»-ն (57) և «Բավարիան» (40։
Ներկա պահին «Արքայական» ակումբը իտալացի մասնագետի գլխավորությամբ վաստակած 13 միավորներով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականը։
Los Merengues, Realmadrid.am