Հոդվածներ

«Ռեալը» մոտ է Բերնարդու Սիլվայի հետ համաձայնության գալուն
11.06.2026
140 0

Բերնարդու Սիլվան մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը։ 

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, կողմերը գրեթե հասել են համաձայնության, և ընթանում է բանակցությունների վերջին փուլը։ Քննարկվում է պայմանագիր մինի 2028 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ 

Բերնարդուն պատրաստ է 9 մրցաշրջան «Մանչեսթեր Սիթիում» անցկացնելուց հետո տեղափոխվել «Արքայական» ակումբ։

Նշվում է, որ Ժոզե Մոուրինիոն անձամբ է խոսել համերկրացու հետ ու խնդրել միանալ իր թիմին։ 

Ավելի վաղ Բերնարդուն հայտարարել էր, որ կարիերան կշարունակի այն թիմում, որտեղ իրեն սպասված կզգա։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված