Հոդվածներ

Գվարդիոլը երկու տարբերակ ունի
10.06.2026
64 0

Հայտնի են դարձել Յոշկո Գվարդիոլի կարիերայի շարունակման տարբերակները։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ խորվաթ պաշտպանը ցանկանում է հանդես գալ «Ռեալի» կազմում։ Նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև «Բավարիան» ու «Բարսելոնան»։ 

Ըստ Ֆլորիան Պլետենբերգի, Գվարդիոլը պետք է ընտրություն կատարի «Ռեալ» տեղափոխվելու կամ «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր պայմանագիր կնքելու միջև։ 

Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2028 թվականին, և մանչեսթերյան ակումբ արդեն նոր պայմանագիր է առաջարկել։ 

Նշվում է, որ Գվարդիոլի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, սակայն նրա տրանսֆերային արժեքը բավական բարձր է։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված