Մադրիդի «Ռեալը» պատրաստ է թույլ տալ Մարկո Ասենսիոյին, Ալվարո Օդրիսոսոլային, Խեսուս Վալյեխոյին ու Դանի Սեբալյոսին հեռանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ասենսիոն ու Դանի Սեբալյոսը կարող են այլ ակումբների հետ բանակցություններ վարել արդեն հունվարին, քանի որ նրանց պայմանագիրը լրանում է ամռանը:
«Ռեալը» հույս ունի այս ֆուտբոլիստներից թեկուզ ամենաչնչին փոխհատուցումը ստանալ, որպեսզի ամռանը նրանց անվճար բաց չթողնի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդցիները Ասենսիոյին նոր պայմանագիր են առաջարկել, սակայն բանակցություններում դեռ առաջընթաց չկա:
Ասենսիոն ԱԱ-2022-ին Իսպանիայի հավաքականի կազմում էր, սակայն 4 խաղում խփեց ընդամենը 1 գոլ:
Ինչ վերաբերվում է Էդեն Ազարին, ապա «Արքայական ակումբը» հազիվ թե կարողանա հունվարին վաճառել նրա տրանսֆերային իրավունքը, քանի որ բելգիացին չի ցանկանում հեռանալ ձմռանը: