Հոդվածներ

Մրցավարը 1 միավոր վաստակեց «Ռեալի» հետ խաղում
15.02.2025
6437 0

Իսպանիայի առաջնություն, 24–րդ տուր

«Օսասունա» – «Ռեալ Մադրիդ»՝ 1-1

Գոլերը՝ 0-1` Կիլիան Մբապե (15'), 1-1` Բուդիմիր (58', 11–մետրանոց)

Ասիստներ՝ 0–1՝ Վալվերդե

Հեռացում՝ Ջուդ Բելինգեմ (39')

Հանդիպումն անցավ խայտառակ վատ մրցավարական պայմաններում։ Պարզապես «խոսելու» համար նախ խաղադաշտից հեռացվեց Ջուդ Բելինգեմը, իսկ առնվազն երկու շատ կասկածելի դրվագներում «Ռեալի» օգտին չնշանակվեց 11–մետրանոց։

«Ռեալ Մադրիդ»․ Տիբո Կուրտուա, Ֆրան Գարսիա, Ռաուլ Ասենսիո, Օրելյեն Չուամենի, Ֆեդե Վալվերդե, Ջուդ Բելինգեմ, Էդուարդո Կամավինգա, Լուկա Մոդրիչ, Վինիսիուս Ժունիոր, Բրահիմ Դիաս (Ռոդրիգո, 69՛), Կիլիան Մբապե։

«Ռեալը» 51 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և հաջորդ տուրում տանը կմրցի «Ժիրոնայի» հետ (23.02.2025, 19:15), սակայն մինչև այդ Կառլո Անչելոտիի սաները Չեմպիոնների լիգայի ընտրական փլեյ–օֆֆի պատասխան խաղում կհյուրընկալեն «Մանչեսթեր Սիթիին» (առաջին խաղում «սերուցքայինները» 3–2 հաշվով հաղթանակ են տոնել)։


Ամենակարդացված