«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ կովիդ-19-ի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը թույլ չի տա ակումբներին աղմկոտ տրանսֆերներ կատարել:
«Այս ամառ մեծ տրանսֆերներ չեն լինի: Երբ մեծ ակումբներից գումարներ չեն փոխանցվում փոքրերին, տուժում են բոլորը: Առանց Սուպերլիգայի Հալանդի ու Մբապեի տրանսֆերն անհնարին է: Ու դա չի վերաբերվում միայն «Ռեալին»»,- Պերեսի խոսքերը փոխանցում է El Larguero-ն:
Հիշեցնենք, որ «սերուցքայինների» նախագահը բազմիցս նշել է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆրանսիացու և նորվեգացու տրանսֆերները 2021 թվականին:
Fanat, Realmadrid.am