Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Խուլիան Ալվարես
09.06.2026
220 0

«Ռեալը» պաշտոնապես 150 մլն եվրո է առաջարկել «Ատլետիկոյին»՝ Խուլիան Ալվարես տրանսֆերի համար։ 

«Սերուցքայինները» հայտարարել են, որ թիմի տնօրենների խորհրդի ժողովից հետո որոշում է կայացվել առաջարկ կատարել Խուլիան Ալվարեսի համար։

Առաջարկն ընդունելուց և ուսումնասիրելուց հետո «Ատլետիկոն» ևս հանդես է եկել հայտարարությամբ, և նշել, որ չնայած թիմերի միջև լավ հարաբերություններին, ստիպված են մերժել առաջարկն ու շեշտել են հրաժարագնի մասին, որը կազմում է 500 մլն եվրո։ 

Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել էր, որ հունիսի 9-ին առաջարկ է կատարելու որևէ ֆուտբոլիստի համար 150 մլն եվրոյի չափով։ 

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Ալվարեսը մասնակցել է 28 հանդիպման, դարձել 8 գոլի և 4  գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ատելտիկոն» մերժել էր նաև «Բարսելոնայի» 100 միլիոնանոց առաջարկը։

Los Merengues, Realmadrid.am