«Բավարիայի» վինգեր Սերժմ Գնաբրին խոսել է «Ռեալի» դեմ սպասվող պատասխան հանդիպման մասին։
«Մենք պետք է ճիշտ օգտագործենք մեր հնարավորությունները և սպանենք խաղը։ Առաջին խաղում կարող էինք մեկ-երկու գոլ ավելի շատ խփել։ Պետք է ավելի լավ իրացնենք մեր պահերը». նշել է գերմանացի ֆուտբոլիստը։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 2։2 հաշվով։ Մայիսի 8-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալու է պատասխան հանդիպումը։
Los Merengues, Realmadrid.am