Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Ալվարո Արբելոա
09.06.2026
127 0

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց Ալվարո Արբելոայի հեռացման մասին։ 

Ալվարոն այսուհետ դադարեցնում է իր աշխատանքը «Արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ 

«Ակումբը շնորհակալություն է հայտնել երկար տարիներ թիմում կատարած աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար։ Նրա անհատականությունը խորապես արտահայտում է մեր ակումբի արժեքները։

«Ռեալը» միշտ կմնա Ալվարոյի տունը, և ակումբը լավագույնն է մաղթում նրան ու նրա ընտանիքին կյանքի նոր փուլում», նշված է ակումբի հայտարարության մեջ։

Արբելոան «Ռեալի» ղեկին անցկացրել է 28 հանդիպում, որոնցից 18-ում հաղթել է, 2-ում գրանցել է ոչ ոքի արդյունք և 8-ում պարտություն կրել։ 

Մադրիդյան ակումբի նոր գլխավոր մարզիչը մեծ հավանականությամբ կլինի Ժոզե Մոուրինիոն։

Los Merengues, Realmadrid.am