Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է Մաթս Հյումելսի ծառայություններով
23.07.2024
1534 0

Մաթս Հյումելսը կարող է իր կարիերան շարունակել «Ռեալում»։ 

Գերմանացի պաշտպանն, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, հայտնվել է «Սերուցքայինների» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է As պարբերականը՝ հղում տալով La Gazzetta dello Sport-ին։ 

Այս ամենի ֆոնի տակ 35-ամյա ֆուտբոլիստի և «Բոլոնիայի» միջև ընթացող բանակցությունները զգալիորեն դանդաղել են, եթե ոչ իսպառ։ 

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Հյումելսը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված