Հոդվածներ

Կարվախալի բուժզննման արդյունքները
06.10.2024
3716 0

Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2-0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ:

Խաղի վերջում ծանր վնասվածք ստացավ պաշտպան Դանի Կարվախալը:

Հանդիպումից անմիջապես հետո իսպանացին հոսպիտալացվեց ու բուժզզնում անցավ:

Դանիի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածք:

«Լուրջ վնասվածք է, ծնկիս խաչաձև կապանները վնասվել են: Պետք է վիրահատվեմ ու ամիսներ դուրս մնամ: Անամբերությամբ եմ սպասում վերադարձիս: Կվերադառնամ գազանի պես: Բոլորին շատ շնորհակալություն հաղորդագրությունների և սիրո համար»,- սոցցանցերում գրել է ֆուտբոլիստը:

Fanat, Realmadrid.am