Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Սելտային»: Գրանցվեց Զիդանի թիմի հաղթանակ՝ 3:1:
Ավանդույթի համաձայն, հանդիպումից անմիջապես հետո Լա լիգան և Budweiser ընկերությունը ներկայացրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակին արժանացել է «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեման, ով դուբլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել:
Այս պահին Զիդանի սաները զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 60 միավոր:
Fanat, Realmadrid.am