«Ռեալի»՝ ԱՄՆ-ում կայանալիք մինչմրցաշրջանային հատվածի համար նախատեսված հայտացուցակի գլխավոր անակնկալներից մեկն այն էր, որ այնտեղ հայտնվել էին միանգամից 4 դարպասապահներ՝ Տիբո Կուրտուան, Լունինը, Լուիս Լոպեսը և Լուկաս Կանիսարեսը։
Հետաքրքիրն այն է, որ «Կաստիլիայի» երկու դարպասապահներն էլ կմասնակցեն այդ հավաքին։
Ըստ Անչելոտիի ծրագրի, Կուրտուան մնալու է թիմի հիմնական դարպասապահը, Լունինը՝ ավելի շատ խաղաժամանակ է ստանալու։ Գալիք մրցաշրջանում «Ռեալը» մասնակցելու է 6 մրցաշարերի և գումարած դրան, աշնանը կայանալու է աշխարհի առաջնությունը, ուստի Կուրտուային փոխարինող է անհրաժեշտ լինելու։ Մարզիչը հույսեր է կապում Լունինի հետ, ով նախորդ մրցաշրջանում անցկացրած 4 խաղերում իրեն բավական լավ դրսևորեց։
Այս ընթացքում Լունինը մի քանի առաջարկներ է ստացել, սակայն դրանք համոզիչ չեն եղել։ Այնուամենայնիվ այժմ դռները բաց են ուկրաինացի դարպասապահի առջև։
Լունինը հանդես է եկել «Լեգանեսում», «Վալյադոլիդում» և «Օվիեդոյում» ու բավական լավ է իրեն դրսևորել։ Նրա գլխավոր խնդիրը ներկա պահին Տիբո Կուրտուայի հետ մրցակցությունն է։ Բելգիացին այժմ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է։
Անչելոտին այս ընթացքում աչք չի կտրում «Կաստիլիայից» և փորձում է այլընտրանքներ գտնել։
Los Merengues, Realmadrid.am