«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին քննադատել է Լա լիգային՝ բողոքելով խիտ օրացույցից:
«Մեր վերջին խաղից 3 օր էլ չի անցել: Չեմ հասկանում նման բան. կարծում եմ՝ շատ հաճախ ենք խաղում: Ինքս խաղադաշտ դուրս չեմ գալիս, սակայն պատրաստում եմ թիմին: Տպավորություն է, որ Լա լիգան մտածում է փողի, ոչ թե մարդկանց առողջության մասին»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այսօր «Արքայական ակումբի» կհյուրընկալվի «Վիլյառեալին»: Սկիզբը՝ 21:30:
Fanat, Realmadrid.am