Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Սելտայի» հետ։ Արձանագրվեց 1-3 հաշիվը։
Առաջին խաղակեսն անցավ «արքայական» ակումբի կազմակերպված ու գրագետ խաղով։ Հանդիպման 20-րդ րոպեին, Բենզեման, ստանալով Թոնի Կրոսի հաշվենկատ փոխանցումը, բացեց խաղի հաշիվը, իսկ 10 րոպե անց՝ նույն անձինք ստեղծեցին նաև երկրորդ գոլը։
Թվաց թե «Ռեալը» վերահսկում է խաղն ամբողջովին ու թիմերը այս հաշվով կգնան ընդմիջման, սակայն հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. Սանտի Մինան 40-րդ րոպեին գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը։
Երկրորդ խաղակեսում ընդհանուր առմամբ ընթացավ հավասար պայքար, սակայն խաղավերջում «արքայական» ակումբը 3-րդ գոլը խփեց՝ դնելով հանդիպման վերջակետը (Ասենսիո 94՛):
Այս խաղից հետո «Ռեալը» վաստակում է 60 միավոր և բարձրանում մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։
Լա լիգա. 28-րդ տուր. «Սելտա» 1-2 «Ռեալ Մադրիդ» (Բենզեմա 20՛, 30՛, Մինա 40՛):