Հոդվածներ

Մբապեն վիրակապով մասնակցել է Ֆրանսիայի հավաքականի մարզմանը
19.06.2024
703 0

Կիլիան Մբապեն վերադարձել է Ֆրանսիայի հավաքականի մարզումներին։ 

Ֆրանսիացին ԵՎՐՈ 2024-ի խմբային փուլի Ավստրիայի հետ խաղի ընթացքում Կևին Դանզոյի հետ բախման արդյունքում կոտրել էր քիթը։ Նշվում էր, որ Մբապեն բաց է թողնելու խմբային փուլի մյուս երկու հանդիպումները։

France24-ի փոխանցմամբ, երեկ Կիլիանը վիրակապով մասնակցել է հավաքականի մարզմանը։ Կիլիանը մարզման առաջին հատվածն անցկացրել է անհատական, իսկ երկրորդ հատվածում միացել է ընդհանուր խմբին։ 


Ֆրանսիայի հավաքականի առաջիկա մրցակիցը Նիդերլանդների ընտրանին է։ Այդ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 21-ին։

Los Merengues, Realmadrid.am