«Ռեալը» Ժոզե Մոուրինիոյին տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ կվճարի։ Այս թիվը շատ մոտ է նրան, որը ստանում էր Խաբի Ալոնսոն։ Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով լրագրող Ռամոն Ալվարես դո Մոնին։
Ըստ աղբյուրի, դեռ հստակ չէ, թե քանի տարվա պայմանագիր են կնքելու «Ռեալն» ու պորտուգալացի մասնագետը։
Sport.es-ը նաև տեղեկացնում է, որ «Սերուցքայինները» «Բենֆիկային» կվճարեն 7 մլն եվրո հրաժարագին։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն