«Լիլ» - ՊՍԺ հանդիպումից հետո (1:5) հյուրերի հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել էր, որ դեռևս չի կողմնորոշվել ապագայի հարցում:
«Առայժմ չեմ պատրաստվում բանակցություններ վարել մրցակցի հետ ու կենտրոնացած եմ ՉԼ-ի փյել-օֆիի վրա: Տեսնենք՝ ինչ կլինի հետագայում»,- ասել էր ֆրանսիացին:
Այս խոսքերը անհանգստացրին շատ մադրիդիստների, սակայն ակումբում հանգիստ են:
«Ռեալում» վստահ են՝ եթե հաջողվի հաղթահարել ՊՍԺ-ի արգելքը, Մբապեն, առանց լուրջ դժվարություններ ստեղծելու, կնստի բանակցությունների սեղանի շուրջ:
Fanat, Realmadrid.am