Ինչպես հայտնի է՝ «Ռեալը», «Բարսան» և «Յուվենթուսը» ծրագրել էին ԱՄՆ-ում մրցաշար անցկացնել։
Չորրորդ ակումբը կարող էր դառնալ «Միլանը», սակայն կարծես թե այդ մրցաշարը չի կայանալու։ Այդ մասին հաղորդում է ESPN-ը։
«Բարսելոնան» ամռանը ԱՄՆ-ում խաղեր անցկացնելու այլ տարբերակներ է դիտարկում։ Ակումբը մտադիր է գալիք մինչմրցաշրջանային հատվածում որքան հնարավոր է շատ գումար վաստակել, և սպասվում է, որ կատալոնացիները մի քանի ընկերական հանդիպում են ունենալու։
Այլ տարբերակներ են փնտրում նաև «Ռեալը» և «Յուվենթուսը»:
Los Merengues, Realmadrid.am