Հայտնի է դարձել, թե ինչու է Ժոզե Մոուրինիոն Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում հետևել «Բավարիա» - «Շտուտգարտ» գավաթային եզրափակչին։
Խաղն ավարտվեց մյունխենյան ակումբի հաղթանակով (3:0): Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։
Ժոզեի ներկայությունն այդ խաղին մեծ հետաքրքրություն առաջացրեց մամուլում։ Շատերը պնդում էին, որ նա գնացել է հետևելու Մայքլ Օլիսեի խաղին, ով ավարտված մրցաշրջանում «Բավարիայի» առաջատարներից մեկն էր և շատ էր դուր գալիս «Ռեալի» ղեկավարությանը։
Marca-ի տեղեկություններով, պորտուգալացին այդ խաղին ներկա գտնվել ոչ թե Օլիսեի կամ որևէ այլ տրանսֆերային նպատակով, այլ ուղղակի Adidas-ի հրավերով, որը հանդիսանում է նրա հովանավորը։ Ուղևորությունը պլանավորված է եղել խաղից մի քանի օր առաջ, և որևէ շփում կամ պայմանավորվածություն ֆուտբոլիստներից մեկի հետ չի եղել։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն