Մի քանի հայտնի լրատվականներ նշել են, որ Լուկաս Վասկեսը մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «Արքայական» ակումբը։
Այսօր ֆուտբոլիստի գործակալը նոր պայմանագրի շուրջ հերթական դիմումն է ներկայացրել «Ռեալի» ղեկավարությանը և ավելի շատ աշխատավարձ պահանջել, սակայն ակումբում պատրաստ չեն Վասկեսին նման աշխատավարձ տալ, ուստի ամենայն հավանականությամբ մրցաշրջանի ավարտին իսպանացին կհեռանա «Ռեալից»։
Նշվում է, որ ֆուտբոլիստը արդեն պատրաստ է առաջարկներ լսել, և նրա անունը կապում են Անգլիայի և ՄԼՍ-ի հետ։
Ակումբում դեմ չեն Վասկեսի հեռանալուն և ավելին. «Ռեալը» արդեն գտել է նրան փոխարինողին։
«Սերուցքայինների» դիտակետում է հայտնվել «Լևանտեի» կիսապաշտպան Խորխե Դե Ֆրուտոսը։
24-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Սերուցքայինների» կազմում, սակայն նախորդ մրցաշրջանում նրա տրանսֆերային իրավունքները վաճառվեցին «Լևանտեին»։ Ընթացիկ մրցաշրջանում Դե Ֆրուտոսը բավական լավ է հանդես գալիս, ինչը տպավորել է նաև «Ռեալի» ղեկավարությանը, և ակումբում մտադիր են հետ վերադարձնել ֆուտբոլիստին։
Ընթացիկ մրցաշրջանում Դե Ֆրուտոսը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ներկա պահին նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 5-7 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am