«Ինտերը» նոր դարպասապահի որոնումների մեջ է և հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինով։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ուկրաինացի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը միլանյան ակումբի համար ավելի էժան կարժենա, քան «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Կարնեսեկկիի ձեռքբերումը։ Միևնույն ժամանակ, Լունինի աշխատավարձային պահանջները ավելի համեստ են, քան «Լիվերպուլի» Ալիսոն Բեկերի և «Աստոն Վիլայի» Էմիլիանո Մարտինեսի, որոնց նկատմամբ «Ինտերը» նույնպես հետաքրքրություն ունի։
Ընթացիկ մրցաշրջանում Լունինը մասնակցել է 4 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցից մեկում դարպասը պահել է անառիկ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն