«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը պատմել է, թե ինչ ապրումներ է ունեցել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Լիվերպուլի» դարպասը գրանցած դուբլից հետո:
«Դա յուրահատուկ խաղ էր: Երջանիկ էի, քանի որ դրանք իմ կարիերայի ամենակարևոր գոլերից էին: Սակայն չեմ ցանկանում կանգ առնել: Մտադիր եմ գոլ խփել կիսաեզրափակիչներում ու թիմիս օգնել դուրս գալ եզրափակիչ:
«Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, ու ցանկանում եմ անունս թողնել այս թիմի պատմության մեջ»:
2020/21 մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 42 հանդիպում՝ դառնակով 6 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am