Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակողական ոճի կիսապաշտպան Քենան Յիլդիզի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը։ Իսպանական ակումբի ղեկավարությունը ուշադիր հետևում է թուրք ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին։
Աղբյուրի տվյալներով՝ խաղացողին հատկապես բարձր է գնահատում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Միևնույն ժամանակ «Ռեալում» հասկանում են, որ տրանսֆերի շուրջ համաձայնության հասնելը չափազանց բարդ կլինի։
Յիլդիզը «Յուվենտուս» է տեղափոխվել 2022 թվականին՝ «Բավարիայից» հեռանալուց հետո։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 44 հանդիպում՝ խփելով 11 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն