Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է համոզել Էրլինգ Հոլանդին մնալ թիմում մինչ 2023 թվականը։
As-ի փոխանցմամբ, օրեր առաջ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Յոահիմ Վացկեն հանդիպել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ, սակայն նշվում է, որ այդ հանդիպումը ոչ մի հստակություն չի մտցրել Հոլանդի ապագայի հարցում։ Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է անձամբ հանդիպել նորվեգացու հետ։
Գերմանական ակումբում ցանկանում են, որ Հոլանդը մնա թիմում ևս մեկ մրցաշրջան։ Դրան հասնելու համար «Բորուսիան» պատրաստ է տարեկան 14 մլն եվրո աշխատավարձ տալ Հոլանդին։
«Ռեալում» այս տարբերալը իդեալական են համարում, քանի որ հնարավորություն կունենան իրականացնելու ֆուտբոլիստի տրանսֆերը 2023 թվականին։ Ակումբում գտնում են, որ Կարիմ Բենզեման առնվազն ևս մեկ մրցաշրջան կանցկացնի թիմում թոփ մակարդակով։ Բացի դա «Ռեալում» ցանկանում են կարգավորել ֆինանսական վիճակը, որպեսզի պատրաստ լինեն նորվեգացուն բարձր աշխատավարձ տալուն։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am