• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» նախկին սկաուտ. «Հոգնել եմ տեսնել անխելք ֆուտբոլիստների՝ պատմության ամենամեծ ակումբի մարզաշապիկով»

Հոդվածներ

«Ռեալի» նախկին սկաուտ. «Հոգնել եմ տեսնել անխելք ֆուտբոլիստների՝ պատմության ամենամեծ ակումբի մարզաշապիկով»
17.04.2026
277 0

Մադրիդի «Ռեալի» նախկին սկաուտ Մանոլո Ռոմերոն քննադատել է ակումբի ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո։

«Առաջին հերթին պետք է պայմանագրեր կնքել խելացի խաղացողների հետ։ Ես հոգնել եմ տեսնել անխելք ֆուտբոլիստների՝ պատմության ամենամեծ ակումբի մարզաշապիկով»,- Ռոմերոյի խոսքերն է փոխանցում Cadena Ser-ը։

Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքով «Ռեալը» քառորդ եզրափակչում պարտվել էր «Բավարիային» 4:6 հաշվով և ավարտել ելույթները մրցաշարում։ Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 9 միավորով։ Հաջորդ տուրում մադրիդյան ակումբը կհանդիպի «Ալավեսի» հետ։ Խաղը կկայանա ապրիլի 21-ին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված