Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Ռեալ» - Մյունխենգլադբախի «Բորուսիա» հանդիպման նախաշեմին տանտերերի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահեցրել է, որ իր թիմը պայքարելու է միմիայն հաղթանակի համար:
«Չեմ պատրաստվում խաղալ Եվրոպա լիգայում: Խաղացողներս նույնն մտքին են: Լավ գիտենք՝ ինչ ենք ուզում. վաստակել 3 միավոր ու խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը»,- եզրափակել է ֆրանսիացին:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բորուսիա» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am