Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» երկխաղյա դիմակայության արդյունքում (2:1, 1:1 (2-4 11մ․) հաղթահարեց «Ատլետիկոյի» արգելքը և քառորդ եզրափակիչում ուժերը կչափի «Արսենալի» հետ։
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը վստահեցրել է, որ չի զգացել երկակի շփում գնդակի հետ իր հետխաղյա 11-մետրանոց հարվածի ժամանակ, հաղորդում է լրագրող Պեդրո Ֆուլյանոն։
Հիշեցնենք, որ Ալվարեսը սայթաքել էր հարվածի պահին, ինչի հետևանքով, ըստ VAR տեսագրության, գնդակին երկու անգամ է դիպել։ Գոլը չեղարկվել է՝ գլխավոր մրցավար Սիմոն Մարչինյակի որոշմամբ։