Լա լիգայի 12-րդ տուրում «Սևիլյան» ընդունելու է «Ռեալին»:
«Սերուցքայիններն» այսօր նախապատրաստական մարզում են անցկացրել. թիմից առանձին են մարզվել Սերխիո Ռամոսն ու Դանի Կարվախալը: Նրանք բաց են թողնելու Անդալուզիայում կայանալիք հանդիպումը: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Ամենայն հավանականությամբ, Ռամոսն ու Կարվախալը 100 տոկոսով պատրաստ կլինեն ՉԼ-ի խմբային փուլի 6-րդ տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղին:
«Սևիլյա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:
Fanat. Realmadrid.am