Հոդվածներ

Կարվախալը կզրուցի Յամալի հետ
25.10.2025
923 0

Մադրիդի «Ռեալում» անհարգալից են համարել «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խոսքերը, որը ավելի վաղ հայտարարել էր, թե «Արքայական ակումբը»  խարդախում է և հաճախ բողոքում։ Այդ կապակցությամբ մադրիդյան թիմի պաշտպան ու ավագ Դանի Կարվախալը մտադիր է զրուցել 18-ամյա ֆուտբոլիստի հետ թիմերի հանդիպումից հետո, որը կկայանա Լա Լիգայի 10-րդ տուրում հոկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկությամբ՝ «Ռեալում» նաև կարծում են, որ Յամալի խոսքերը կարող են վտանգել երկու ակումբների ֆուտբոլիստների միջև գոյություն ունեցող համերաշխությունը, որը ձևավորվել է Իսպանիայի ազգային հավաքականում։

«Ռեալի» և «Բարսելոնայի» հանդիպումը կանցկացվի Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված