Հոդվածներ

Պերեսին տպավորել է Օլիսեի ելույթը «Ռեալի» դեմ
09.04.2026
145 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է թիմի կազմում տեսնել «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեին։ Նրա այդ ցանկությունը ավելի է հասունացել թիմերի միջև կայացած խաղից հետո, որտեղ Օլիսեն փայլուն հանդես եկավ։ Այս մասին հայտնում է լրագրող Կրիստօան Ֆալկը։

.Ըստ աղբյուրի «Արքայական» ակումբը պատրաստ է 160-165 մլն եվրո վճարել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։ Մյուս կողմից նշվում է, որ մյունխենյան ակումբը չի ցանկանում բաց թողնել ֆրանսիացուն՝ նույնիսկ, եթե ստանա 200 մլն եվրոյի առաջարկ։ «Բավարիան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Օլիսեին։

Ընթացիկ մրցաշրջանում Օլիսեն գերմանական ակումբի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 16 գոլի ու 29 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2029 թվականը։  Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 140 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված