Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան ամռանը կվերադառնա «Չելսի»:
«Արքայական ակումբի» որոշումը վերջնական է ու փոփոխության ենթակա չէ:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ իսպանացին հարգանքով է վերաբերվում «Ռեալի» որոշմանը, սակայն հիասթափված է ու չէր սպասում, որ այդքան քիչ խաղաժամանակ կստանա:
Հիշեցնենք, որ Կեպան մադրիդյան գրանդում խաղում է վարձավճարով 2023 թվականի օգոստոսից:
Fanat, Realmadrid.am