Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» 2:3 հաշվով պարտվեց «Չելսիին», սակայն երկխաղյա դիմակայության արդյունքում դուրս եկավ կիսաեզրափակիչ (Լոնդոնում «սերուցքայինները» հաղթել էին 3:1 հաշվով):
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լուկա Մոդրիչը: 80-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպանը գոլային փոխանցում էր արել Ռոդրիգոյին:
Նշենք, որ կիսաեզրափակիչում «Ռեալը» մրցելու է «Մանչեսթեր Սիթի» - «Ատլետիկո» զույգի հաղթողի հետ:
Fanat, Realmadrid.am