Հոդվածներ

Արբելոա. «Նրա վերադարձով մենք ավելի լավն ենք դարձել»
06.04.2026
435 0

«Մադրիդի» մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Բավարիան» բացառիկ մրցաշրջան է անցկացնում: Կարծում եմ՝ սա այս մրցաշրջանի Եվրոպայի ամենակայուն թիմն է: Մենք գիտենք, թե ինչ պահանջներ են նրանք ներկայացնելու մեզ դաշտում: Մենք «Բավարիայի» հետ դիմակայության առանձնահատուկ պատմություն ունենք: Մեզ սպասվում է հերթական հոյակապ երեկոն «Բեռնաբեուում»՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում:

«Բավարիայի» մոտ բացարձակ հստակ երևում է նրանց խաղային ինքնությունը: Դա երևում է նրանց խաղերի հենց առաջին րոպեներից: Սա անվախ, ագրեսիվ և պաշտպանության վրա շատ կենտրոնացած թիմ է: Նրանց հարձակման գծում կա անհավանական ֆորվարդ՝ ի դեմս Քեյնի:

Ի՞նչ կլինի, եթե երկու խաղերի արդյունքում պարտվենք «Բավարիային»: Նման զարգացում մեր մտքով նույնիսկ չի անցնում: Մենք մտածում ենք միայն հաղթանակի մասին»:

«Ակնհայտ է, որ Մբապեն ունի խաղի այլ ոճ, քան Բրահիմը, հետևաբար թիմային առումով մենք պետք է այլ կերպ խաղանք: Բայց ես ուրախ եմ, որ մենք ունենք այսպիսի հիանալի ֆուտբոլիստներ:

Մբապեն «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել հենց այսպիսի խաղերին մասնակցելու համար: Բախտս բերել է, որ կարող եմ հույս դնել յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա, այլ ոչ թե միայն 10-11 խաղացողի:

Ինձ անհավանականորեն բախտավոր եմ համարում թիմում Մբապեի պես խաղացող ունենալու համար: Նա հիանալի գիտի, թե ինչ է «Ռեալ Մադրիդը»: Կիլիանը միշտ երազել է խաղալ այստեղ, և նա լուրջ դժվարությունների միջով է անցել այստեղ հայտնվելու համար»:

«Հաղթանակի համար պետք է շատ բաներ ճիշտ անել խաղի բոլոր փուլերում: Հոյակապ թիմ դառնալու համար պետք է լինել համախմբված և օժտված լինել հավաքական մենթալիտետով: Հավանաբար, հենց դրա վրա եմ ես ամենաշատը կենտրոնանում խաղացողների պարագայում: Մենք ունենք լավագույն ֆուտբոլիստները, և պետք է լինենք աշխարհի լավագույն թիմը: Մենք պետք է տաղանդը դնենք թիմի ծառայության տակ»:

«Խաղային փոփոխությունները Բելինգեմի վերադարձո՞վ: Մենք որպես թիմ ավելի լավն ենք դարձել, երբ Ջուդը վերադարձել է: Ես դրանում համոզված եմ: Նա ունի այլ որակներ՝ համեմատած մյուս խաղացողների հետ, և մեզ պետք է դրանց հարմարվել: Դրանում էլ կայանում է ֆուտբոլի էությունը՝ խաղացողների միջև փոխհարաբերությունների հաստատման մեջ: Բայց Բելինգեմին թիմի մեջ ներդնելը «հաճելի գլխացավանք» է»:

«Մեր շատ առաջատար խաղացողներ քարտերի վրա «կախվա՞ծ» են Չեմպիոնների լիգայում: Իսկ ի՞նչ է, ես պետք է նրանց պատժե՞մ: Ո՛չ: Եթե նրանցից որևէ մեկին վաղը պետք լինի կանգնեցնել «Բավարիային»՝ պատասխան խաղի որակազրկման գնով, հանուն թիմի բարօրության նրանք դա կանեն առանց վարանելու: Բայց, իհարկե, հուսով ենք, որ դա տեղի չի ունենա»:


Ամենակարդացված