«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն վնասվածքի պատճառով բաց թողեց Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ կայացած եզրափակիչը, որտեղ «Սերուցքայինները» 2-0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ և դարձան Իսպանիայի սուպերգավաթակիր։
«Ռեալը» իր առաջիկա երկու հանդիպումները անցկացնելու է «Էլչեի» հետ։ Նշվում է, որ Ասենսիոն բաց կթողնի այդ հանդիպումները։ Սպասվում է, որ Մարկոն խաղադաշտ կվերադառնա փետրվարի 6-ին՝ «Գրանադայի» դեմ կայանալիք խաղում։
Los Merengues, Realmadrid.am