Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խոսելուի հարցազրույցից հատվածներ
«Իմ հեռանալը «Ռեալի՞ց»։ Դա իմ կյանքի ամենադժվար պահն էր։ Չէի կարող այդ որոշումն ամբողջ սրտով ընդունել, քանի որ մտածում էի, որ ողջ կյանքում կմնամ «Ռեալում»։
Երբ այդ մասին մտածում էի, չէի կարող անգամ խոսել կնոջս հետ։ Այդ օրերին ինձ զանգահարում էին Լուկասն ու Մոդրիչը, բայց նրանց հետ նույնպես չէի կարող խոսել։ Չէի կարող անգամ բառ արտաբերել։ Անչելոտին ուզում էր, որ ես մնամ ակումբում»։
«Պատասխան հանդիպումը «Բավարիայի» դե՞մ։ Այդ երեկոն անհավանական էր։ Հիմա կարող եմ հանգիստ մահանալ, որովհետև կրել եմ «Ռեալի» մարզաշապիկը և տիտղոսներ նվաճել իմ կյանքի ակումբի հետ»։