«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսի ծառայություններով։ Այս մասին հայտնել է Sky Sport-ի լրագրող Պատրիկ Բերգերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդը» բարձր է գնահատում արգենտինացուն։ Նշվում է, որ «Ատլետիկոն» կհետաքրքրվի վաճառքով, եթե ստանա 150 ֆունտ սթերլինգի առաջարկ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստի ծառայությունով հետաքրքրված են «Բարսելոնան», «Պարի Սեն Ժերմենը» և «Արսենալը»։
Ալվարեսը 26 տարեկան է։ Նախորդ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 խաղ և աչքի է ընկել 20 գոլով և 9 գոլային փոխանցմամբ։ Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarket-ը Ալվարեսի տրանսֆերայի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն