Իսպանիայի ընտրանու հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն։
Երեկ «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստ Անսու Ֆատին ծանր վնասվածք է ստացել «Բետիսի» դեմ կայացած խաղում և ստիպված է լինելու մի քանի ամիս մնալ առանց ֆուտբոլի։
Լուիս Էնրիկեն 18-ամյա ֆուտբոլիստի փոխարեն առաջիկա խաղերի համար Իսպանիայի հավաքական է հրավիրել Մարկո Ասենսիոյին։
Իսպանացիները առաջիկայում ուժերն են չափելու Հոլանդիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի հավաքականների հետ։
Los Merengues, Realmadrid.am