«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի գործակալները ֆուտբոլիստի ծառայություններն են առաջարկել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Չնայած նրան, որ Տոնալին ցանկանում է շարունակել կարիերան Անգլիայում, նրա շրջապատն ակտիվորեն աշխատում է նրա՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության վրա։ Այս մասին հայտնու է TEAMtalk-ը։
Իտալացու գործակալները «Ռեալին» հայտնել են, որ «Նյուքասլը» ցանկանում է նրա տրանսֆերի դիմաց ստանալ 80 մլն ֆունտ սթերլինգ կամ 92 մլն եվրո։ Ըստ աղբյուրի, «Սերուցքայինները» Տոնալիին դիտարկում են որպես պահեստային տարբերակ, եթե չստացվի իրականացնել Ռոդրիի տրանսֆերը։ Մադրիդյան ակումբում չեն շտապում բանակցություններ սկսել Տոնալիի հետ, քանի որ կարծում են՝ Ռոդրիին ձեռք բերելու շանսերը մեծ են։
Այս մրցաշրջանում Տոնալին «Նյուքասլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման, դարձել 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն