Ֆիզիկական տվյալները, որոնք օգտագործում է մարզչական շտաբը, հերքում են այն մեղադրանքները, թե բրազիլացին քիչ է վազում:
Արդեն տևական ժամանակ է, ինչ Վինիսիուսին հետապնդում է այն տեսությունը, թե նա չի վազում, չի զոհաբերում իրեն թիմի համար և մտածում է միայն հարձակման մասին: Այս «դավադրության տեսությունը» հատկապես ուժեղացավ Խաբի Ալոնսոյի ժամանակաշրջանում, երբ մարզիչն ուզում էր, որ բրազիլացին ավելի շատ պաշտպանական պատասխանատվություն ստանձնի:
Սակայն Վալդեբեբասում խոստովանում են. «Նա վազում է, և վազում է շատ»: Ֆիզիկական տվյալները պարզապես ջախջախիչ են. անցած տարածությունը, ջանքերի կրկնությունը, առավելագույն արագությունը և բարձր ինտենսիվությամբ սպրինտները... Սա մի ֆիզիկական ծանրաբեռնվածություն է, որին քիչ խաղացողներ կարող են դիմանալ:
Տպավորիչ տվյալներ
«Այսօր ոչ ոք չի կարող թաքնվել»,– զգուշացնում են ակումբում: Ժամանակակից սպորտային թրեքերները (GPS), որոնցով մարզվում և խաղում են ֆուտբոլիստները, «մատնիչի» պես գրանցում են ամեն ինչ: Վինիի դեպքում դրանք նրա լավագույն դաշնակիցն են՝ բացահայտելու նրա ջանքերի մասին սուտը: Մարզչական շտաբը հիացած է նրա աշխատանքով առանց գնդակի: Հիմա պլանն աշխատում է. նրա հարձակողական ազդեցությունը բազմապատկվել է, իսկ պաշտպանական պարտականությունները համապատասխանում են պահանջներին:
Աստղային մակարդակ
Արբելոան նորից գտավ Վինիսիուսի «ճիշտ կոճակը», ինչպես ժամանակին արեց Անչելոտին: Բրազիլացին նորից աստղային մակարդակի վրա է և «Ռեալի» հաղթական շարքի (5 անընդմեջ հաղթանակ) գլխավոր հերոսն է: Արբելոայի օրոք նա թիմի «Պիչիչին» է (լավագույն ռմբարկուն)՝ 17 խաղում 11 գոլ: Ընդհանուր առմամբ, այս պահին նա ունի 17 գոլ, 9 գոլային փոխանցում և 7 վաստակած 11-մետրանոց:
Արբելոայի գովեստը
«Մեծ բախտավորություն է նրա պես խաղացող ունենալը՝ իր նվիրվածության, տաղանդի և թիմին առաջ տանելու ցանկության համար: Չգիտեմ՝ սա նրա կարիերայի լավագույն պահն է, թե ոչ, բայց շատ քիչ է պակասում դրան»:
Հայերեն