Հոդվածներ

Մոդրիչ. ««Ռեալը» չպետք է խաղա հաշիվ պահելու մարտավարությամբ»
14.04.2021
1954 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է «Լիվերպուլի» հետ կայանալիք առաջիկա հանդիպման մասին:

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «սերուցքայինները» հաղթել են 3:1 հաշվով:

«Գոհ եմ թիմիս ցուցադրած խաղից: Անհրաժեշտ է պահպանել տեմպը մինչև մրցաշրջանի ավարտը: Մեզ բարդ փորձություն է սպասվում, և  հարկավոր է մրցաշարին համապատասխան խաղամակարդակ ցուցադրել: Կարող եմ ասել, որ չպետք է գործենք հաշիվ պահելու մարտավարությամբ. դա կարող է կործանարար լինել»,- խորվաթ կիսապաշտպանի խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված