Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագրի հարցում համաձայնության է հասել թիմի կիսապաշտպան Ռոդրիգո Գոեսի հետ։
Marca-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը արդեն իսկ համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի կետերը։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2025 թվականին, իսկ նոր պայմանագիրը նախատեսված է մինչ 2028 թվականը։
Բոլոր դետալները արդեն իսկ համաձայնեցված են։ Մնում է միայն կողմերի ստորագրությունները։ Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Նոր պայամանագրով բրազիլացու հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո։ Ֆուտբոլիստի հետ կապ են հաստատել մի շարք ակումբներ, սակայն նա որոշել է մնալ «Ռեալում»։
Նրա աշխատավարձը նոր պայմանագրով զգալիորեն կբարձրանա։
Ավարտված մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am