Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է սուպերլիգայի ստեղծման մասին։
«Ինչպես և բոլորը, ես նույնպես լսել եմ դրա մասին, բայց ներկա պահին ես մտածելու ավելի լուրջ բաներ ունեմ։ Մեզ ծանր գրաֆիկ է սպասվում՝ շատ հանդիպումներ և հանգստի քիչ օրեր։ Նույնիսկ ժամանակ չենք ունենում վայելել հաղթանակները։
Ներկա պահին կարևորը առաջիկա խաղն է։ Այն իմ և թիմի համար եզրափակիչ է։ Մենք պետք է վայելենք այն, ինչ ունենք». ասել է Զիդանը։
Հիշեցնենք, որ վաղը «Արքայական» ակումբը Լա Լիգայի հերթական տուրի շրջանակներում հյուրընկալելու է «Հուեսկային»։
Los Merengues, Realmadrid.am