«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը բանակցություններ է սկսել «Յուվենթուսի» հետ երկամյա պայմանագիր կնքելու շուրջ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով Tuttosport-ին։
Ըստ աղբյուրի, իտալական ակումբի համար գերմանացի պաշտպանը տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն է։ «Յուվենթուսի» մարզիչ Լուչիանո Սպալետին ջերմ հարաբերություններ է պահպանում նրա հետ «Ռոմայում» անցկացրած ժամանակաշրջանից ի վեր։
Մյուս կողմից, «Սերուցքայինները» մտադիր են ևս մեկ տարով երկարաձգել Ռյուդիգերի գործող պայմանագրի ժամկետը։ Ալվարո Արբելոան անձամբ է ցանկանում, որ նա մնա թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին «Ռեալի» կազմում մասնակցել է 17 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը Ռյուդիգերի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն