«Չելսին» ցանկանում է վերադարձնել այն 120 մլն եվրոն, որը 2023-ին ծախսել են Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերի դիմաց։ Մադրիդի «Ռեալը», որը հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, պատրաստ է վճարել այդ գումարը։ Սակայն գործարքի կայացման համար «Սերուցքայինները» պետք է վաճառեն ներկայիս կազմի մի քանի ֆուտբոլիստների։ Այս մասին հայտնում է TyC Sports-ի լրագրող Ռենցո Պանտիչը։
Ըստ աղբյուրի, նման գործարքի կայացման դեպքում «Ռիվեր Փլեյթը» կստանա 5 մլն եվրո։
Marca-ի տեղեկություններով, Էնցոն ցանկանում է հեռանալ Անգլիայից եղանակային վատ պայմանների ու արևի պակասի պատճառով։ Նա սովոր է ավելի տաք եղանակի։
Ընթացիկ մրցաշրջանում Էնցոն «Չելսիի» կազմում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 12 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2032 թվականը։ Transfermarkt-ն արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 90 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն