Ջուդ Բելինգեմի կրտսեր եղբայրը՝ Ջոբ Բելինգեմը, ով այժմ հանդես է գալիս Չեմպիոնշիփը ներկայացնող «Սանդերլենդի» կազմում, օրերս յութուբյան That's Football ալիքի հյուրն է եղել։
Նրան առաջարկել են կազմել 5 ֆուտբոլիստներից բաղկաղած խորհրդանշական հավաքական։
Դարպասապահի դիրքում Ջոբը ընտրել է Ալիսոնին՝ նշելով, որ վերջինս ներկա պահին լավագույնն է։
Պաշտպանությունում տեղ են գտել Վիրջիլ վան Դեյկը և Անտոնիո Ռյուդիգերը։
Զարմանալի չէ, որ Ջոբը չի մոռացել այդ ցանկում ներառել նաև իր ավագ եղբորը՝ Ջուդ Բելինգեմին, ով այս մրցաշրջանում ուղղակի փայլում է։ «Սանդերլենդի» ֆուտբոլիստն իր ընտրությունը բացատրել է նրանով, որ իր եղբայրն այժմ լավագույնն է աշխարհում, ինչի հետ բարդ է չհամաձայնվելը։
Իսկ հարձակման գծում նա ընտրել է Հարի Քեյնին՝ նշելով.
«Բարդ էր նրան չհիշելը»։
Los Merengues, Realmadrid.am