Հոդվածներ

Հայտնի է, թե ում է Նաչոն ժառանգել իր խաղահամարը
26.06.2024
2150 0

Ինչպես արդեն հայտնի է, Նաչո Ֆերնանդեսը հեռանում է Մադրիդի «Ռեալից», և նրա խաղահամարը այսուհետ պատկանելու է Էդուարդո Կամավինգային։ 

Ֆրանսիացին հուզիչ գրառում է կատարել Նաչոյի հեռանալու վերաբերյալ։ 

«Մի ակումբի ֆուտբոլիստ, իմ ավագ և օրինակ բոլորի համար։ Քո կողքին խաղալը երջանկություն էր։ Քեզ և քո ընտանիքին լավագույնն եմ մաղթում։ Հիմա կարո՞ղ ես օգնել ինձ». գրել է Կամավինգան։

Իսկ Նաչոն իր հերթին մեկնաբանություն է թողել այդ գրառման տակ։ 

«Կարող եմ օգնել քեզ ստանալ 6 համարը։ Շնորհակալություն, իմ Կամա». գրել է Նաչոն։

Հիշեցնենք, որ Նաչո Ֆերնանդեսը «Ռեալի» համակարգում էր 2001 թվականից։ Հիմնական թիմի կազմում նա մասնակցել է 475 հանդիպման և նվաճել 26 տիտղոս։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված